Կատարի իշխանությունները ԱՄՆ-ի ճնշման ներքո պաղեստինյան «Համաս» խմբավորման առաջնորդներին հորդորել են լքել երկիրը, հաղորդում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Պարբերականը հիշեցնում է, որ Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի քաղաքական ղեկավարության անդամներն ու նրանց ընտանիքները Դոհայում են բնակվում 2012 թվականից։
Իրավիճակին ծանոթ աղբյուրի համաձայն՝ խմբավորման ներկայացուցիչները կարող են տեղափոխվել Թուրքիա։
Ըստ The Washington Post-ի աղբյուրների՝ ապրիլին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կատարի ղեկավարության հետ հանդիպմանը բարձրացրել էր «Համաս»-ի ղեկավարությանը վտարելու պահանջը, եթե վերջիններս շարունակեն ընդդիմանալ Իսրայելի առաջարկած գործարքին՝ հրադադարի դիմաց իսրայելցի պատանդների ազատ արձակման հարցով։