Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին։
Իսրայելը սա կանխարգելիչ հարված է որակել ուղղված «Հեզբոլլա»-ին, քանի որ զինյալ խմբավորումը հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել՝ վրեժ լուծելու անցյալ ամիս իր բարձրագույն հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շուքարի սպանության համար:
Հարձակումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Եգիպտոսը բանակցությունների նոր փուլ էր անցկացնում, որի նպատակն էր վերջ դնել Իսրայելի պատերազմին ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման հետ:
Հաղորդվում է, որ օդային հարվածների ազդանշաններ են հնչել Իսրայելի հյուսիսում, և Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանում ժամանակավորապես հետաձգվել են մեկնումները:
Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ «տասնյակ» ռազմական ինքնաթիռներ հարվածներ են հասցնում Լիբանանի հարավում գտնվող թիրախներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Համաս»-ը պատվիրակություն կուղարկի Կահիրե, բայց բանակցություններին ուղիղ չի մասնակցի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաղեստինը հաղորդում է Իսրայելի գիշերվա հարվածների հետևանքով Գազայում առնվազն 16 զոհի մասին