Պաղեստինի պաշտոնյաները հայտարարում են Իսրայելի անցած գիշերվա հարվածների հետևանքով Գազայի հատվածում առնվազն 16 զոհի մասին։
Associated Press-ի փոխանցմամբ, զոհերի թվում են կին և երեխաներ: Միացյալ Նահանգները, Կատարը և Եգիպտոսն ամիսներ շարունակ փորձում են հրադադարի, պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության հասնել պատերազմող կողմերի միջև։
Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է ԱՄն-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի ահաբեկիչներից:
Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:
Ավելի քան 10 ամիս շարունակվող պատերազմի հետևանքով Գազայի հատվածում, ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության, զոհերի թիվը գերազանցել է 40 հազարը։