Իսրայելը նոյեմբերի 1-ի առավոտյան առնվազն 10 հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, հայտնում է AFP-ն՝ հղում անելով Լիբանանի պաշտոնական լրատվական գործակալությանը։
Նշվում է, որ Իսրայելը տարհանման հորդոր էր արել «Հեզբոլա»-ի ազդեցության գոտում գտնվող մի քանի շենքերի։
«Հեզբոլա»-ն ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կառույց է ճանաչված, ԵՄ-ն միայն նրա զինված թևն է ներառել իր սև ցուցակում, բայց ոչ քաղաքականը, որը անդամներ ունի Լիբանանի խորհրդարանում:
AFPTV-ի տեսանյութում երևում են քաղաքի արվարձաններում պայթյունի կադրերը:
Վերջին շաբաթների ընթացքում Իսրայելի բանակը բազմիցս է ռմբակոծել Բեյրութի հարավային հատվածները՝ միաժամանակ մահաբեր հարվածներ հասցնելով մայրաքաղաքի այլ վայրերում և Լիբանանի տարբեր հատվածներում։
AFP-ի տվյալներով՝ սեպտեմբերի 23-ից ի վեր, երբ Իսրայելը սկսել է օդային հարվածներ հասցնել «Հեզբոլա»-ի դիրքերին, Լիբանանում զոհվել է առնվազն 1,829 մարդ։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդիպել էր ԱՄՆ-ից ժամանած պաշտոնյաներին՝ քննարկելու Լիբանանում պատերազմի ավարտի հնարավորությունը։