Ամերիկյան Axios կայքի տեղեկություններով՝ Լիբանանում գործող իրանամետ «Հեզբոլա» շարժման և Իսրայելի միջև ընթացող միջնորդավորված բանակցություններում լուրջ առաջընթաց է արձանագրվել։
Այս տեղեկությունն, ըստ Axios-ի, հաստատել են ամերիկյան դիվանագիտական աղբյուրները։
«Վերջին 24 ժամերին բանակցություններում այնպիսի առաջընթաց է արձանագրվել, որ արդեն իսկ հստակ է՝ նախագահ Ջո Բայդենը չէր սխալվել, երբ իր հատուկ բանագնաց Ամոս Հոխշտայնին գործուղել էր տարածաշրջան», - նշել է կայքի զրուցակիցներից մեկը։
Axios-ի տեղեկություններով՝ բանակցությունները հիմնականում վերաբերում են «Հեզբոլա»-ի և Իսրայելի միջև հրադադարի հաստատմանն, ինչպես նաև իրանամետ խմբավորման զինյալների դուրսբերմանը Լիբանանի հարավային շրջաններից։