Իսրայելը բարձր գին կպահանջի իսրայելական հողի վրա հարձակման համար, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Իրանի հետ առնչվող հութիները, որոնք վերահսկում են Եմենի հյուսիսը, այսօր հրթիռ են արձակել, որն առաջին անգամ հասել է Իսրայելի կենտրոն՝ հարվածելով ամայի տարածքին: Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Կառավարության ամենշաբաթյա նիստում Նեթանյահուն նաև ասել է, որ Իսրայելի հյուսիսում ներկայիս իրավիճակը «չի շարունակվի», և որ ինքը վճռական է ամեն ինչ անել հյուսիսից տարհանված մարդկանց իրենց տներ վերադարձնելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եմենի հութիների արձակած հրթիռն առաջին անգամ հասել է Իսրայել