Իրանի հետ կապված հութիները, որոնք վերահսկում են Եմենի հյուսիսը, առաջին անգամ «երկիր-երկիր» տեսակի հրթիռ են արձակել, որն առաջին անգամ հասել է Իսրայելի կենտրոն՝ հարվածելով ամայի տարածքին: Զոհերի մասին տեղեկություններ չկան, գրում է Reuters-ը:
Օդային ռմբակոծության ազդանշանները հնչել են Թել Ավիվում և Իսրայելի կենտրոնական մասում:
Հութիների փոխխոսնակ Նասրեդին Ամերը կիրակի օրը X-ի գրառման մեջ նշել է, որ եմենական հրթիռը հասել է Իսրայել այն բանից հետո, երբ «20 հրթիռներ չեն կարողացել որսալ այն»:
Եմենի հութիները ստանձնել են բալիստիկ հրթիռի պատասխանատվությունը: