Լիբանանի հարավում շուրջ 500 մարդու կյանք խլած իսրայելական զանգվածային ռմբակոծությունից մեկ օր անց Իսրայելն ու «Հեզբոլա»-ը կրկին հարվածներ են փոխանակել։
Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Հեզբոլա»-ն հայտնում է անցած գիշեր Իսրայելի ութ թիրախների ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին, այդ թվում՝ սահմանից 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Զիքրոնում գտնվող պայթուցիկների գործարանի վրա հարվածի մասին։
Իսրայելական բանակը հաղորդում է, որ Լիբանանից 55 հրթիռ է արձակվել երկրի հյուսիսային շրջանների ուղղությամբ, ինչի հետևանքով շենքեր են հրդեհվել և վնասվել։
Իսրայելի պաշտոնյաների փոխանցմամբ, բանակը պատասխան ավիահարվծներ է հասցրել «Հեզբոլա»-ի թիրախներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Լիբանանի՝ իսրայելական հարվածներից առնվազն 492 մարդ է զոհվել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիբանանում զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբերյալ տվյալներ այս պահին չկան․ ՀՀ ԱԳՆ