Իսրայելի օդային հարվածի հետևանքով Լիբանանում առնվազն 5 մարդ է զոհվել

Լիբանան, Իսրայելի հարվածի հետևանքներ, արխիվ

Բեյրութից արևելք գտնվող լիբանանյան Բաալշմայ քաղաքի վրա Իսրայելի օդային հարվածի հետևանքով առնվազն 5 մարդ է մահացել, հայտարարում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Բեյրութից հարավ՝ Իսրայելի հետ սահմանամերձ հատվածները նույնպես այսօր թիրախավորվել են։ Լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը, գրում են՝ 5 մարդ էլ մահացել է հարավային Թեֆաթհա գյուղում։

Իսրայելի նորանշանակ արտգործնախարար Գիդեոն Սաարը երեկ հայտարարել էր, որ Լիբանանում հրադադար հաստատելու հարցում որոշակի առաջընթաց կա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաար․ «Լիբանանում հրադադար հաստատելու հարցում որոշակի առաջընթաց կա»