Մատչելիության հղումներ

Սաար․ «Լիբանանում հրադադար հաստատելու հարցում որոշակի առաջընթաց կա»


Լիբանանում հրադադար հաստատելու հարցում որոշակի առաջընթաց կա, այսօր հայտարարել է Իսրայելի նորանշանակ արտգործնախարար Գիդեոն Սաարը։

«Մենք այս ուղղությամբ աշխատում ենք ամերիկացիների հետ»,-նշել է իսրայելական դիվանագիտության ղեկավարը՝ խուսափելով հավելյալ մանրամասներ տրամադրելուց։

Մեկնաբանելով Սաարի հայտարարությունները՝ «Հեզբոլա» (ԱՄՆ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, մինչդեռ ԵՄ-ն միայն նրա զինված թևն է ներառել իր սև ցուցակում) շարժման ներկայացուցիչները նշել են, որ այս պահին հրադադարի որևէ պաշտոնական առաջարկ չի արվել։

«Իմ տեղեկություններով՝ որևէ մեկն այս առաջարկով չի դիմել ո՛չ մեզ, ո՛չ էլ Լիբանանի իշխանություններին»,- Բեյրութում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հեզբոլա» շարժման մամուլի ծառայության ղեկավար Մոհամադ Աֆիֆը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG