Իսրայելցի հարյուրավոր զինծառայողներ են մասնակցել Գազայի հատվածում հատուկ գործողությանը՝ ուղղված Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորումից չորս պատանդների ազատագրմանը, հայտարարել է Իսրայելի զինված ուժերի խոսնակը:
Դանիել Հագարիի փոխանցմամբ՝ շաբաթներ պլանավորված գործողության ընթացքում «Համաս»-ի կրակից ոստիկանության սպա է վիրավորվել:
Ըստ Հագարիի՝ պատանդները պահվում էին Գազայի հատվածի ալ-Նուսեյրաթ քաղաքի արվարձանի երկու տներում:
«Համաս»-ի անանուն պաշտոնյան Reuters-ի հետ զրույցում հայտարարել է, թե ինն ամիս հետո չորս պատանդի ազատագրումը «ձախողման, այլ ոչ թե ձեռքբերման նշան է»:
Պատերազմը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելի հարձակում են կատարել հրեական խաղաղ բնակավայրերի վրա, սպանելով մոտ 1200 և պատանդառելով մոտ 250 իսրայելցու:
Զոհված պաղեստինցիների թիվը գերազանցում է 36 հազար 700-ը:
Իսրայելի տվյալներով՝ պատանդներից 116-ը մնում են անազատության մեջ, շուրջ չորս տասնյակը մահացած կամ անհետ կորած են ճանաչվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իսրայելի օդուժի այսօրվա հարվածից Գազայի հատվածում սպանվել է առնվազն 50 պաղեստինցիԶարգացող երկրների խումբը նիստ է գումարել հանուն Պաղեստինի. Հաքան ՖիդանԳուտերեշն Իսրայելի բանակը ներառել է երեխաների նկատմամբ բռնություն գործադրողների ցանկում