Իրանը պատերազմ չի ձգտում, նախօրեին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ նախազգուշացնելով՝ հրթիռային հարձակումներին Իսրայելի հակահարվածին ավելի կոշտ պատասխան կլինի։
«Մենք պատերազմ չենք փնտրում։ Իսրայելն է ստիպում մեզ արձագանքել», - Կատարում հայտարարել է Փեզեշքիանը։
Նա քննադատել է Իսրայելին հուլիսին Թեհրանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության համար։ Իսրայելը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է իր մասնացությունը սպանությանը։
«Մենք նույնպես անվտանգություն և խաղաղություն ենք ուզում: Այդ Իսրայելն է Հանիեին սպանել Թեհրանում», - հայտարարել է Իրանի նախագահը։
Փեզեշքյանը Կատար է ժամանել Իսրայելի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ արձակելուց մեկ օր անց՝ մասնկացելու Ասիական երկրների գագաթնաժողովին։
«Եթե սիոնիստական ռեժիմը [Իսրայելը] չդադարեցնի իր հանցագործությունները, կարժանանա ավելի կոշտ արձագանքի»,- ասել է Փեզեշքիանը՝ նշելով՝ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները պետք է Իսրայելին հորդորեն՝ չապակայունացնել տարածաշրջանը։
Ըստ իսրայելական կողմի՝ հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանից ընդհանուր առմամբ մոտ 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հստակեցրեց՝ մոտ 180 հրթիռ է արձակվել։
Թեհրանը հայտարարել է, որ երեքշաբթի օրը Իսրայելի վրա հարձակումն ուղղված էր բացառապես ռազմական օբյեկտների վրա և հարձակումն անվանել է վրեժ՝ արմատական «Համաս»-ի և Լիբանանում տեղակայված «Հեզբոլա»-ի առաջնորդների սպանության համար:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է պատասխան քայլեր ձեռնարկել։ «Իրանն այս գիշեր մեծ սխալ թույլ տվեց, և նա կվճարի դրա համար», - հայտարարել է Նեթանյահուն։
Ամերիկյան Axios լրատվական կայքը գրել է, որ Իսրայելը կարող է թիրախավորել իրանական նավթի արդյունահանման օբյեկտները և ռազմավարական այլ վայրեր։
Հոկտեմբերի 2-ին, կեսօրին մոտ, Իրանը հայտարարեց Իսրայելի վրա իր ամենամեծ ռազմական հրթիռային հարձակումն ավարտելու մասին։
«Մեր գործողությունները կավարտվեն, քանի դեռ Իսրայելի ռեժիմը չի որոշել հետագա պատասխան գործողություններ հրահրել: Այս դեպքում, սակայն, մեր պատասխանն ավելի ուժեղ և հզոր կլինի»,- X-ի իր ուղերձում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը հայտարարում է՝ Իսրայելի վրա հրթիռային հարձակումն ավարտել է, Իսրայելը հակահարվածով է սպառնում