Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մեծ թվի կապակցությամբ Վաշինգտոնի քննադատությունից հետո Իսրայելի բանակը շարունակել է ռմբակոծությունները։
AFP-ն, վկայակոչելով Գազայի հատվածում իր աղբյուրները, հայտնում է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Գազայի կենտրոնական հատվածին և հրետանային կրակ բացել հարավին շրջանների ուղղությամբ, կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ։
Այս հարվածներից մի քանի ժամ առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելի ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերի և ազգային անվտանգության խորհրդական Ցաչի Հանեգբիի հետ հանդիպմանը պնդել է, որ պաղեստինցի խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը «դեռևս մնում է անթույլատրելի բարձր»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը հայտարարում է «Համաս»-ի հրամանատարին սպանելու մասին, «Համաս»-ը չի հաստատում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը ծանր հարվածներ է հասցնում Գազայի Շուջայյա թաղամասին