Իսրայելական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև սահմանի երկայնքով ձգվող բուֆերային գոտին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի զինված ուժերին:
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ իսրայելական ուժերը «օպերատիվ» վերահսկողություն են հաստատել «Ֆիլադելֆի միջանցքի» վրա։
Հագարին ընդգծել է, որ «Ֆիլադելֆիի միջանցքը» «Համաս»-ը «պարբերաբար օգտագործում էր Գազայի հատվածի տարածք զենք տեղափոխելու համար»:
Իսրայելը նաև շարունակում էր հարձակումները Գազայի հարավում գտնվող Ռաֆահի վրա՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի հրամանին՝ դադարեցնել հարձակումները քաղաքի վրա, որտեղ նախկինում ապաստան էր գտել Գազայի 2,3 միլիոն բնակչության կեսը:
«Համաս»-ը ԱՄՆ- և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միջազգային դատարան. Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները Ռաֆահում