Ուկրաինայում ռուսական հարձակումների հետևանքով կա առնվազն 5 վիրավոր

Լվով քաղաքը ռուսական հարվածներից հետո, Ուկրաինա, 6-ը սեպտեմբերի, 2024թ.

Ուկրաինայում ռուսական վերջին անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 5 մարդ։ Պաշտոնական Կիևն է այսօր հայտնել՝ հավելելով, որ հակաօդային պաշտպանությունը խոցել է 44 ռուսական անօդաչու թռչող սարքերից 27-ը, որոնք արձակվել են գիշերը։

Տեղական իշխանությունները հայտնում են, որ սեպտեմբերի 6-ի առավոտյան հրթիռային հարձակման հետևանքով Խարկովի հյուսիս-արևելքում վնասվել են բնակելի շենքեր, վիրավորվել է 3 մարդ։

Արևմտյան Լվովի մարզից հայտնում են, որ կործանված «Շահեդ» անօդաչու թռչող սարքի բեկորներից պահեստում հրդեհ է բռնկվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին մեկնում է Գերմանիա. նախատեսված է ռազմական աջակիցների հանդիպում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պոլտավայում ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի