Իրավիճակն Ուկրաինայում Ռուսաստանի հիմնական թիրախի շուրջ «բարդ է». Սիրսկի

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է՝ իրավիճակը Ռուսաստանի հիմնական թիրախի շուրջ, որը կենտրոնացած է Ուկրաինայի արևելքում, «բարդ» է, սակայն բոլոր անհրաժեշտ որոշումները կայացվում են:

Սիրսկին չի նշել ռուսական հիմնական հարձակման ճշգրիտ ուղղությունը, բայց և՛ նա, և՛ նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ ասել էին, որ ռուսական զորքերը թիրախավորում են ռազմավարական Պոկրովսկ քաղաքը:

Անցյալ շաբաթ Սիրսկին ասել էր, որ մի քանի օր անցկացրել է Պոկրովսկի մերձակայքում գտնվող արևելյան ճակատում և այնտեղ ընթացող մարտերը նկարագրել «բացառիկ դժվար»:

  • Պոկրովսկը Դոնբասի հիմնական լոգիստիկ կենտրոններից է։ Եթե ռուս զինվորականները գրավեն այն, նրանց համար ուղիղ ճանապարհ կբացվի դեպի ուկրաինական երկու մարզկենտրոններ՝ Զապորոժիե և Դնեպր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան մեղադրում է Կիևին Ռուսաստանին զանգվածային հարված հասցնելու մեջ