Մատչելիության հղումներ

Մոսկվան մեղադրում է Կիևին Ռուսաստանին զանգվածային հարված հասցնելու մեջ


«Գազպրոմ նավթ»-ի վերամշակման գործարան, արխիվային լուսանկար
«Գազպրոմ նավթ»-ի վերամշակման գործարան, արխիվային լուսանկար

Ռուսական կողմը պնդում է, որ Ուկրաինան սեպտեմբերի 1-ի առավոտյան սկսել է անօդաչու թռչող սարքերի հարձակումները՝ թիրախավորելով երկրի մի քանի շրջաններ, ներառյալ՝ Մոսկվայի և Տվերի մարզերի էլեկտրակայաններն ու նավթավերամշակման գործարանները:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ամենաշատը գնդակոծվել են Ուկրաինային սահմանակից Կուրսկի, Բրյանսկի, Վորոնեժի և Բելգորոդի շրջանները։

Պատերազմի պայմաններում լրատվամիջոցներին չի հաջողվում ստուգել հակամարտող կողմերի հայտարարությունները։ Ուկրաինայից ևս մեկնաբանություն չկա։

Հարձակմանը մի քանի օր առաջ նախորդել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա ավելի քան 200 ռուսական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածները։

Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մոտ Ուկրաինայի կողմից արձակված անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Վերամշակման գործարանը պատկանում է «Գազպրոմ նավթ»-ին։

Հարձակումների հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ռուսաստանը հազվադեպ է բացահայտում ուկրաինական ավիահարվածների հասցրած վնասի իրական չափերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG