«Վախեցած, լացելով», - Հաթերքի գյուղապետի կինն այս վիճակում է տեսել իր երեք երեխաներին՝ այն բանից հետո, երբ իրավապահները տարել են նրա ամուսնուն, փողոցում միայնակ թողնելով երեք անչափահասների։ Ամուսինը՝ Վարդան Գրիգորյանը մեքենայով երեխաներին պարապմունքների էր տանում, Նուռնուսի ամառանոցային թաղում են ապրում:
7, 9 և 13 տարեկան Անին, Մարիան ու Սերգեյը անընդհատ մանրամասներ են հիշում ու պատմում մայրիկին... հայրը խնդրել է թույլ տար, որ երեխաներին տուն ուղեկցի, չեն թողել։ 13-ամյա Սերգեյը փորձել է պաշտպանել հորը:
Այս դեպքը տան մոտ չի եղել, բայց այնքան հեռու էլ չէր։ Երեխաները կարողացել են միայնակ տուն հասնել, 7-ամյա Անին մորն է զանգել:
Հաթերքի համայնքապետը ժամեր անց ազատ արձակվեց, հարազատներով երեխաներին զբոսանքի են տարել՝ փորձելով շեղել: Նրանց մայրը՝ Վարսիկ Մուսայելյանն ապշած է, վայրագություն բառով է բնորոշում այն, ինչ իրավապահներն են արել՝ երեք երեխաների աչքի առաջ տանել հորն ու նրանց թողնել փողոցում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ասկերանի քաղաքապետը մեղադրվում է նաև «հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելու» համարՍտեփանակերտի քաղաքապետը կալանավորվել է 20 օրովԲեգլարյանը վստահ է՝ արցախցի նախկին համայնքապետերի նկատմամբ քաղաքական հետապնդում էՈվքե՞ր ու ինչո՞ւ էին տարել համայնքապետին. այս հարցի պատասխանը չունեն Քննչական կոմիտեում, Գլխավոր դատախազությունում, Ներքին գործերի նախարարությունում, Հակակոռուպցիոն կոմիտեում։ Ազգային անվտանգության ծառայությունից չեն մեկնաբանում, դատելով Մարդու իրավունքների պաշտպանի գրառումից հարցի հասցեատերերը ԱԱԾ- ում են. - «Դեպքի հանգամանքների մանրամասները պարզելու նպատակով գրավոր պարզաբանում կպահանջվի նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից»:
Դեպքի մասին ահազանգել էր փաստաբան Ռուբեն Մելիքյանը, եղածն «այլանդակություն» է որակում. - «Վստահ եմ՝ հրաման տվողներն էլ նման հրաման չեն տվել: Լավ, էդ ի՞նչ է»:
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը վստահ է՝ արտասվող երեխաներին միայնակ թողնել ու նրանց ծնողին տանելը հանցագործություն է, պետք է հետաքննություն անել ու պատժել հեղինակներին:
«Այնքան դաժան են գտնվել, որ ընդհանրապես չեն էլ մտածել, որ երեխաներին տուն հասցնեն, թույլ տան հայրը, թեկուզ իրենց ուղեկցությամբ երեխաներին ուղեկցի տուն, հետո նոր բերման ենթարկեն, ընդ որում, սա հստակ իրավական կանոն է», - ասաց Բեգլարյանը:
Հաթերքի արդեն ազատության մեջ գտնվող համայնքապետի հետ կապ հաստատել չկարողացանք։ 43-ամյա Վարդան Գրիգորյանը 4 տարվա գյուղապետ է։ Արցախցի երեք համյանքապետեր՝ Ստեփանակերտ, Մարտակերտ, Ասկերան այժմ մեղադրվում են պետական մեքենաների հետ կապված անօրինական գործարքներ կատարելու համար։ Նրանց փաստաբանները, սակայն, քրեական այս գործերի հիմքում քաղաքական ենթատեքստ են տեսնում՝ նրանք ընդդիմադիր շարժման մասնակիցներ են Հաթերքի գյուղապետին ի՞նչ հարցեր ունեն իրավապահները՝ որևէ պարզաբանում դեռ չկա: