Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները այսօր կհանդիպեն Իսլամական Հանրապետության տարածաշրջանային դաշնակիցների հետ՝ քննարկելու այն քայլերը, որ կարող են ձեռնարկվել Իսրայելի դեմ՝ «Համաս»-ի առաջնորդի սպանությանն ի պատասխան, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր միանգամից հինգ աղբյուրները։
Գործակալության տեղեկություններով՝ հանդիպմանը կմասնակցեն Եմենում, Լիբանանում և Իրաքում գործող իրանամետ խմբավորումների ներկայացուցիչները։
- Ծայրահեղական «Համաս» խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիեն հուլիսի 31-ին սպանվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում, որտեղ նախօրեին մասնակցել է Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը։
- Իրանը Հանիեի սպանության մեջ մեղադրում է Իսրայելին։
- Իսրայելը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է իր մասնակցությունը սպանությանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մերձավորարևելյան զարգացումներն անկանխատեսելի են. Բլինքեն