Իրանի ռեֆորմիստները պայման են առաջադրում ընտրություններին մասնակցելու համար

Իրանցի բարեփոխական Ազար Մանսուրի, արխիվ

Իրանի բարեփոխականների հիմնական կոալիցիան երեկ հայտարարել է, որ կմասնակցի հունիսի 28-ին անցկացվելիք նախագահական ընտրություններին, եթե իր թեկնածուներից առնվազն մեկը հաստատվի, հաղորդում է «Էթեմադ» բարեփոխական պարբերականը:

«Պահապանների խորհուրդը չի կարող թեկնածու առաջադրել բարեփոխական շարժման համար: Մենք պետք է ունենանք մեր սեփական թեկնածուն», - «Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է «Բարեփոխական ճակատի» առաջնորդ Ազար Մանսուրին:

Ամսվա վերջին անցկացվելիք ընտրություններում որոշվելու է, թե նախագահի պաշտոնում ով է փոխարինելու մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Էբրահիմ Ռայիսիին: Առաջադրված 80 գործիչները հունիսի 13-ին կտեղեկանան՝ արդյոք Պահապանների խորհուրդը հաստատել է իրենց թեկնածությունը, ինչն անհրաժեշտ է պայքարը շարունակելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադն իր թեկնածությունն է առաջադրել նախագահական ընտրություններինԻրանում ավարտվել է նախագահի թեկնածուների դիմումների ընդունումը Իրանում առաջարկում են նախագահական ընտրություններն անցկացնել հունիսի 28-ինԻրանի նախագահը մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով