Մատչելիության հղումներ

Իրանում առաջարկում են նախագահական ընտրություններն անցկացնել հունիսի 28-ին


Նախագահական ընտրություններ Իրանում, արխիվ
Նախագահական ընտրություններ Իրանում, արխիվ

Իրանում առաջարկում են նախագահական ընտրություններն անցկացնել հունիսի 28-ին։

Նախընտրական շտաբի խոսնակ Մոհսեն Էսլամին մայիսի 20-ին ասել է, որ առաջարկվող ամսաթիվը պետք է հաստատեն Իրանի Պահապանների խորհուրդը և երկրի ընտրական հանձնաժողովը։

Հանրապետության իշխանությունները նաև հայտնել են, որ երեկ՝ մայիսի 19-ին զոհված նախագահ Էբրահիմ Ռայիսիի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա Թեհրանում մայիսի 22-ին։

  • Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հնգօրյա սուգ է հայտարարել Իրանի հյուսիս-արևմուտքում՝ ուղղաթիռի կործանման վայրում Ռայիսիի, արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանի և մյուսների դիերը հայտնաբերելուց հետո:
  • Իրանի օրենսդրությունը նախատեսում է, որ նախագահի մահվան դեպքում իշխանությունն անցնում է առաջին փոխնախագահին՝ տվյալ դեպքում Մոհամմադ Մահբերին։ Խորհուրդը, որը բաղկացած է Իսլամական խորհրդատվական ժողովի նախագահից, դատական իշխանության ղեկավարից և առաջին փոխնախագահից, 50 օրվա ընթացքում պետք է կազմակերպի նոր նախագահի ընտրությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG