Բաքու է մեկնել Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը, հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։
Աղբյուրի համաձայն, Ահմադիանի այցի նպատակը «հարավկովկասյան տարածաշրջանում քաղաքական և անվտանգության հարաբերությունների ամրապնդումն է»։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն,անդրադառնալով ադրբեջանա-իրանական հարաբերություններին, հայտարարել է, որ նոր կառավարության հետ Բաքուն չունի «լուրջ շփումներ»։
«Մենք որևէ լուրջ շփումներ Իրանի ներկայիս ղեկավարության հետ չենք ունեցել։ Որոշակի շփումներ են եղել կառավարության անդամների միջև, որոնք հիմնականում տնտեսական, տրանսպորտային հարցերի հետ են կապված եղել», - ասել է Ալիևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը կողմ է Նախիջևան-Սյունիք ճանապարհի գործարկմանը՝ Հայաստանի ինքնիշխանության ներքո․ Սոբհանի