Լոռիում և Տավուշում ինտերնետային և հեռախոսային կապը գործում է խափանումներով. ԲՏԱ

Լոռու մարզը մայիսի 26-ին

Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների արդյունքում ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով, վնասվել են օպտիկական մալուխները և շարժական կապն ապահովող կայանները։

Այս մասին հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, հավելելով, որ այս պահին օպերատիվ կապի մեջ է ինչպես տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբ), այնպես էլ կապի հայաստանյան օպերատորների հետ։

  • Գիշերվա հորդառատ անձրևը մեծ ավերածությունների պատճառ է դարձել Լոռու և Տավուշի մարզերում։ Դեբեդ գետը վարարել է, Լոռու մի շարք գյուղերում և քաղաքներում արտակարգ իրավիճակ է։ Հեղեղումների հետևանքով փլուզվել են ճանապարհեր, այդ թվում՝ դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Քանդվել են կամուրջներ, տները լցվել են ջրով։
  • Հաղորդվում է առնվազն մեկ զոհի մասին։ Մեկ քաղաքացուն էլ, որը գետն է ընկել, փնտրում են։
  • 15։30-ի տվյալներով՝ տարհանվել է 190 քաղաքացի, փրկարարները փրկել են 73 հոգու։

«Ազատության» թարմացվող լրահոսը՝ այստեղ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հոսանք, գազ չկա, մայրուղու փոխարեն գետն է հոսում Թումանյանի հատվածում. համայնքի բնակիչ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 3 զոհ, 2 անհետ կորած Լոռիում ու Տավուշում հեղեղների հետևանքով. ինչ է հայտնի