Մատչելիության հղումներ

Հոսանք, գազ չկա, մայրուղու փոխարեն գետն է հոսում Թումանյանի հատվածում. համայնքի բնակիչ


Լուսանկարում վարարած Դեբեդ գետը, Լոռի, 26-ը մայիսի, 2024թ.
Լուսանկարում վարարած Դեբեդ գետը, Լոռի, 26-ը մայիսի, 2024թ.

Թումանյան քաղաքից «այս պահին հնարավոր չէ դուրս գալ», «Ազատության» հետ զրույցում ասաց համայնքի բնակիչներից «Արտեմի» հյուրատան հիմնադիր Անուշ Նավասարդյանը:

«Գետը քշել, տարել է մայրուղու զուգահեռ եղած բոլոր շինությունները, խանութները, սննդի կետերը, Թումանյանի հատվածում մայրուղին գնում է գետին զուգահեռ, հիմա ջուրն է հոսում ճանապարհով: Հնարավոր չէ այս պահին քաղաքից դուրս գալ, ճանապարհը երկու կողմից վնասվել է», - ասաց նա։

Անուշ Նավասարդյանի խոսքով՝ իրենք հյուրեր ունեն, ովքեր իրենց հետ միասին շրջափակված են մնացել։

«Հոսանք չկա, գազ չկա, հեռախոսս լիցքավորված էր, դրա համար եմ կարողանում Ձեզ հետ խոսել: Մեր հյուրատունը բարձր է, չի տուժել, բայց ներքևում հողատարածք ունեինք, չկա, ջրի տակ է», - ներկայացրեց տեղի բնակիչը։

Անուշ Նավասարդյանը տուժածների մասին տվյալներ չունի, ասում է՝ շատերին զանգահարում է, չի ստացվում միանալ:

Առավոտյան հաղորդվեց, որ Դեբեդ գետի վարարած ջրերը դուրս են եկել հունից, կան փլուզումներ և փակ ճանապարհներ, նախնական տեղեկություններով՝ մեկ զոհ։

«Ազատության» թարմացվող լրահոսը՝ այստեղ

XS
SM
MD
LG