Հունգարիայի ընդդիմության առաջնորդը օգնություն է տարել Կիևի հրթիռակոծված մանկական հիվանդանոցին

Հունգարիայի ընդդիմության առաջնորդ Պետեր Մագյար, արխիվ

Հունգարիայի ընդդիմության առաջնորդ Պետեր Մագյարը՝ վարչապետ Վիկտոր Օրբանի քաղաքական հիմական մրցակիցը, այսօր մարդասիրական օգնություն է տարել ռուսների կողմից հրթիռակոծված Կիևի մանկական հիվանդանոցին։

Նրա Tisza կուսակցությունը մոտավորապես 15 միլիոն ֆորինտ է հանգանակել (41 հազար դոլար): Մագյարը տարել է նաև հունգարացիների կողմից նվիրաբերված բժշկական պարագաներ ու սնունդ։

«Սա հանպատրաստից որոշում էր, երբ մենք տեսանք ռուսական հրթիռային դաժան հարձակումը։ Վարչապետն աշխարհով մեկ շրջագայում է և ձևացնում, թե խաղաղություն է կերտում, բայց աշխարհով մեկ թռչելու փոխարեն մենք գործողություններին ենք հավատում։ Մենք տարբեր ենք», - ասել է Մագյարը Կիև մեկնելուց առաջ։

Հունիսին Եվրախորհրդարանի ընտրություններում Մագյարի կուսակցությունը Հունգարիայում 30 տոկոս ձայն է ստացել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Առաջիկայում ուկրաինական ճակատում հնարավոր են ավելի դրամատիկ կորուստներ, որոնք մինչ օրս չենք տեսել», - զգուշացնում է Օրբանը