Հինգ զոհ Իսրայելում՝ «Հեզբոլա»-ի հարվածի հետևանքով

Հինգ մարդ է զոհվել այսօր կեսօրին Իսրայելում՝ «Հեզբոլա» շարժման կողմից իրականացված հրթիռակոծության հետևանքով։

ԱՄՆ-ն ահաբեկչական խմբավորում է ճանաչել «Հեզբոլա»-ն, մինչդեռ ԵՄ-ն միայն նրա զինված թևը, բայց ոչ քաղաքականը, որը անդամներ ունի Լիբանանի խորհրդարանում:

Խմբավորման հարվածի թիրախում է եղել իսրայելական Մեթուլա քաղաքը։

Reuters-ի տեղեկություններով՝ զոհերից չորսը իսրայելական գյուղատնտեսական ֆերմաներից մեկում աշխատող օտարերկրյա քաղաքացիներ են, ևս մեկը՝ Իսրայելի քաղաքացի։