ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիա, մասնակցել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024-ի համագործակցության ծրագրի (ITA4) միջոցառմանը:
Հայաստանի ռազմական գերատեսչությունն այցի ստույգ օրը չի նշում, միայն տեղեկացնում է, որ Իտալիայի զինված ուժերի ինժեներական բրիգադի հրամանատար Դելլո Մոնակոյի և բրիգադի մի շարք պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ԵՄ և ՆԱՏՕ-ի շրջանակում, այնպես էլ պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացման ու խորացման հարցեր։
Մարտին Հռոմում տեղի ունեցան Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցություններ, ստորագրվեց Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը։
Բաքուն և Հռոմն 2023-ի ամռանը հայտարարեցին, որ իտալական արտադրության ռազմատրասպորտային օդանավերի ձեռքբերման պայմանավորվածություն են ձեռքբերել։ Այս տարվա հուլիսին Հռոմը C-27J Spartan օդանավը փոխանցեց Բաքվին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև․ «Ադրբեջանն ու Իտալիան հարաբերությունների նոր էջ են բացում»