Հայաստանն ու Միացյալ Նահանգները երկու երկրների մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին։
Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ամերիկյան կողմից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
Համաձայնագիրը ստորագրվեց այսօր Երևանում կայացած ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ավարտին՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի ներկայությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Օ՛Բրայենի՝ Երևանի ու Բաքվի միջև խաղաղությունը կընդլայնի Կենտրոնական Ասիայից Միջերկրական ծով տնտեսական հնարավորությունները ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստը