Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները։
Կրեմլի փոխանցմամբ՝ Ռեջեփ Էրդողանը խստորեն դատապարտել է Դաղստանում ահաբեկիչների հանցավոր հարձակումը, համերաշխություն հայտնել ռուս ժողովրդին, անկեղծ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին։
Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ցավակցությունների և ցուցաբերած աջակցության համար, փոխանցում է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը՝ հավելելով, որ Թուրքիայի ու Ռուսաստանի ղեկավարները պայմանավորվել են շարունակել գործողությունների սերտ համակարգումը հակաահաբեկչական գոտում։
Հաղորդագրության համաձայն՝ նախագահներ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են շփումները շարունակել հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դաղստանում հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն ակնկալում է հանդիպում Էրդողանի հետ հուլիսին Աստանայում