Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում է հուլիսին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին Պուտինն ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ։
Հուլիսի 3-4-ը Աստանայում տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը։
- Թուրքական մամուլը նախկինում բազմիցս հայտնել է Ռուսաստանի ղեկավարի՝ Թուրքիա այցի հնարավորության մասին, սակայն պաշտոնական Անկարան չի հաստատել այդ տեղեկությունը։
- Պուտինի այցի հնարավորության մասին մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո խոսել էր նաև նախագահ Էրդողանը: