Երեկ ուշ երեկոյան Հայկական ատոմակայանի վթարային կանգառից հետո այսօր ժամը 14։05-ից ատոմակայանը կրկին գործում է, այն «միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին», հաղորդում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակը, հավելելով, որ «առաջիկա ժամերին ՀԱԷԿ-ը կսկսի աշխատել ամբողջական հզորությամբ»։
Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ «ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից»։ Ըստ պաշտոնական մեկնաբանության՝ «կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կայծակի հարվածի պատճառով ՀԱԷԿ-ը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից