Մատչելիության հղումներ

Կայծակի հարվածի պատճառով ՀԱԷԿ-ը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից


ՀԱԷԿ-ը Մեծամորում, արխիվ
ՀԱԷԿ-ը Մեծամորում, արխիվ

Տվյալ պահին անձնակազմը զբաղված է կայանի վերաթողարկման աշխատանքներով:

Օգոստոսի 30-ին ժամը 21։55-ի սահմաններում Հայկական ատոմայականը (ՀԱԷԿ) վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից, հաղորդում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խոսնակը:

Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի, գրել է Սոնա Հարությունյանը Ֆեյսբուքում՝ հավելելով, որ անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի:

Տվյալ պահին անձնակազմը զբաղված է կայանի վերաթողարկման աշխատանքներով, փոխանցում է խոսնակը:

«Սա ևս մեկ ապացույց է, որ վերջին տարիներին կատարված մեծածավալ արդիականացման աշխատանքները, այդ թվում անվտանգության համակարգերի վրա, եղել են արդյունավետ և տվել են ակնկալվող արդյունքը», - ընդգծում է Հարությունյանը:

Մոտ մեկ ժամ առաջ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խոսնակը գրել էր, որ էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքով Հայկական ատոմային էլեկտրակայանն անջատվել է համակարգից, տվյալ պահին համակարգում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է, կատարվածի պատճառներն ուսումնասիրվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG