Հայաստանը դարձել է հնդկական զենքի թիվ մեկ խոշոր գնորդը

Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, արխիվ

Հայաստանը դարձել է հնդկական զենքի թիվ մեկ խոշոր գնորդը, ինչը վկայում է Հնդկաստանի խորհրդարան ֆինանսների նախարարության ներկայացրած տնտեսական տեղեկանքը։

«Նախկին խորհրդային հանրապետություն Հայաստանը Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և Akash զենիթային հրթիռների ձեռքբերման գործարքներ կնքելուց հետո դարձել է Հնդկաստանից զենքի ամենախոշոր ներմուծողը», - ТАСС-ի փոխանցմամբ` նշված է տեղեկանքում։

Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով` 2024-2025 ֆինանսական տարիների կտրվածքով հնդկական սպառազինությունների Հայաստանի գնումների ծավալները հասել են 600 միլիոն դոլարի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հնդկաստանը Հայաստանին MArG 155 ինքնագնաց հաուբիցներ կտրամադրիՀայաստանը չի հերքում կամ հաստատում հնդկական հակադրոնային համակարգեր ձեռք բերելու տեղեկությունըՀնդկական մամուլը՝ Դելիի կողմից Հայաստանին սպառազինության մատակարարումների մասին Հնդկական կողմը հաստատում է՝ Հայաստանը Pinaka-ների երեք մոդել է պատվիրելՀայաստանը հետաքրքրված է հնդկական սպառազինությամբ․ ՊՆ