Մարգարայի նոր վերանորոգված անցակետում այսօր նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ բանագնացների հանդիպումը. Հայաստանի պատվիրակների ավտոմեքենաներն արդեն ներսում են։
Սահմանապահներն «Ազատության»-ը չթույլատրեցին դարպասներից ներս մտնել, սակայն, նշեցին, որ իրենց տեղեկություններով, հանդիպումը կմեկնարկի մոտավորապես ժամը 11-ին։
Երեկ արտգործնախարարությունը հայտարարեց՝ երկու տարվա դադարից հետո Ռուբինյանն ու Քըլըչը սահմանին հանդիպելու են։ Այլ մանրամասներ գերատեսչությունը չէր հաղորդել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել են գնահատել տեխնիկական կարիքները՝ գործարկելու Ախուրիկ երկաթուղու անցակետը