Հայաստանի նոր դեսպաններ են նշանակվել Ֆրանսիայում, Ավստրիայում, ԵԽ-ում, ՄԱԿ Ժնևի և Վիեննայի գրասենյակներում

Ֆրանսիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Արման Խաչատրյան, լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ-ի

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Արման Խաչատրյանին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնից հետո կանչելու և նրան Ֆրանսիայում ՀՀ դեսպան նշանակելու մասին:

Նախագահի այլ հրամանագրերով Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայում և Մոնակոյում Հայաստանի դեսպանի պաշտոնից և նշանակվել Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

Նախագահը հրամանագրեր է ստորագրել նաև Արմեն Պապիկյանին Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանի, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավարի, Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոններից հետ կանչելու և նրան Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին:

Ավստրիայում Հայաստանի դեսպան է նշանակվել Անդրանիկ Հովհաննիսյանը՝ ազատվելով Շվեյցարիայում և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ու այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից, համաձայն Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հրամանագրերի:

Նախագահը հրամանագրերը ստորագրել է՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունները:

Երեկ ևս Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր էր ստորագրել դեսպաններ նշանակելու մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր դեսպաններ են նշանակվել