Մատչելիության հղումներ

Նոր դեսպաններ են նշանակվել


Հայաստանի նախագահի հրամանագրով դեսպաններ են նշանակվել։

Այսպես Վլադիմիր Կարապետյանը հետ է կանչվել Ուկրաինայում և Մոլդովայում դեսպանի պաշտոնից։ Նա այժմ կներկայացնի Հայաստանն Իտալիայում։

Ռուբեն Սողոյանը նշանակվել է դեսպան Իրաքում, Վիետնամի դեսպան Սուրեն Բաղդասարյանը՝ համատեղության կարգով Լաոսում, Արմեն Սարգսյանը՝ Եգիպտոսում, Ծովինար Համբարձումյանը Բուլղարիայում։

Նախագահի հրամանագրերը հրապարակված են պաշտոնական կայքէջում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG