ԱԽ քարտուղարը հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարարի հետ

Շվեյցարիայում հանդիպում են ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան:

ԱԽ քարտուղարի գրասենյակից փոխանցում են, որ նրանք քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

  • Արմեն Գրիգորյանը Շվեյցարիայում մասնակցում էր «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»:
  • Գագաթնաժողովի արդյունքներով հռչակագիր է ընդունվել, որը, սակայն, Հայաստանը չի ստորագրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գրիգորյանն ու Սալիվանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությունն անվտանգության ոլորտում