Մատչելիության հղումներ

Գրիգորյանն ու Սալիվանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությունն անվտանգության ոլորտում


Շվեյցարիա աշխատանքային այցի ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:

ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հունիսի 16-ին կայացած հանդիպմանը նրանք քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությունն անվտանգության ոլորտում և անդրադարձել ԱՄՆ-ի աջակցությանը Հայաստանի պաշտպանական և անվտանգային կարողությունների, ինչպես նաև դիմակայունության բարձրացման հարցերում:

Նշվում է, որ քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր` առանց մանրամասներ ներկայացնելու։

  • Արմեն Գրիգորյանը Շվեյցարիայում մասնակցում էր «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»:
  • Երևանում այս շաբաթ կայացավ Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության երկրորդ նիստը, որի արդյունքներով Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ:
  • Ամփոփիչ հանդիպման մասնակիցներն ընդգծել էին ԱՄՆ աջակցության կարևոր դերը Հայաստանի պաշտպանական ոլորտի վերափոխման և իրավապահ համակարգի զարգացման նախաձեռնություններում, որոնց ԱՄՆ-ը նախատեսում է շարունակել աջակցել խորհրդատվական ծրագրերով, բանակ-բանակ շփումներով, Միջազգային ռազմական կրթական ու ուսուցողական (IMET) ծրագրի միջոցով մասնագիտական ռազմական կրթության հնարավորություններով և Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարաժամկետ պետական համագործակցության ծրագրով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG