Իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 4 սիրիացի. ԶԼՄ-ներ

Կիրակի ուշ երեկոյան սիրիական Համա գյուղի վրա իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 խաղաղ բնակիչ, կա 13 վիրավոր, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով սիրիական պետական լրատվամիջոցներին։

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ հարվածների թիրախ է դարձել ռազմական հետազոտական խոշոր կենտրոնը:

Հոկտեմբերի 7-ին իսրայելցի խաղաղ բնակիչների և զինվորների վրա «Համաս»-ի (ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված խմբավորում) հարձակումից հետո Իսրայելն ակտիվացրել է իր հարվածները Սիրիայում Իրանի կողմից աջակցվողների թիրախների ուղղությամբ, ինչպես նաև հարվածել է սիրիական բանակի հակաօդային պաշտպանությանը:

Տարածաշրջանային հետախուզության երկու աղբյուրներ հայտնել են, որ ռազմական քիմիական զենքի հետազոտական կենտրոնը, որը գտնվում է Միսյաֆի մոտ, մի քանի անգամ ենթարկվել է հարձակման: Ենթադրվում է, որ այնտեղ տեղակայված է զենքի արտադրությամբ զբաղվող իրանցի ռազմական փորձագետների խումբ։

Գազայի պատերազմի սկսվելուց ի վեր Սիրիայի վրա ամենաաղմկահարույց հարձակման ժամանակ իսրայելական ենթադրյալ ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրանի դեսպանատանը: Իրանը հայտարարել է, որ հարվածի հետևանքով զոհվել են յոթ ռազմական խորհրդականներ, այդ թվում՝ երեք բարձրաստիճան հրամանատարներ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանը սպառնում է պատասխանել Դամասկոսում Իրանի հյուպատոսարանին հասցված հարվածին