Հարևանների տարածքային ամբողջականությանը ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում կարմիր գիծ է Իրանի համար, հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը ոչ թե սոսկ նախապատվություն են, այլ մեր ազգային անվտանգության հիմնասյունը:
Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից մեր հարևանների տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ է Իրանի համար», - գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը X-ում։
Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխությանը, ինչպես նաև աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխությանը։ Իրանը նաև ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցքն» է վնասաբեր համարում Հայաստանի համար»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները