Հարավային Լիբանանի բնակիչներն այսօր առավոտվանից զանգեր են ստանում լիբանանյան հեռախոսահամարից, որոնք կոչ են անում նրանց անհապաղ հեռանալ 1000 մետր հեռավորության վրա «Հեզբոլլահ»-ի կողմից օգտագործվող ցանկացած դիրքից։
Տեղեկատվությունը հաստատում է հարավում գտնվող Reuters-ի թղթակիցը, որ նույնպես նմանատիպ հեռախոսազանգ է ստացել։ Հեռախոսներով տարհանման ահազանգեր են ստացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
«Նրանք զանգահարում են բոլորին և սպառնում մարդկանց հեռախոսով։ Այսպիսով, մենք այստեղ ենք, որպեսզի իմ տղային դպրոցից տանենք։ Իրավիճակը հուսադրող չէ», - լրագրողին հայտնել է անհանգստացած լիբանանցի քաղաքացի։
Ըստ Reuters-ի ականատեսների՝ երկուշաբթի առավոտյան իսրայելական ռազմական ինքնաթիռները ինտենսիվ ավիահարվածներ են իրականացրել Լիբանանի հարավային սահմանի երկայնքով գտնվող քաղաքների վրա և նույնիսկ ավելի հյուսիս։ Հաղորդվում է առնվազն 182 զոհի մասին։
Միևնույն ժամանակ, «Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ տասնյակ հրթիռներ է արձակել իսրայելական մի քանի ռազմական հենակետերի վրա՝ ի պատասխան խմբավորմանը պատկանող թիրախներին իսրայելական հարվածների: Օդային հարվածները ուժեղացրել են ճնշումը «Հեզբոլլահ»-ի վրա, որն անցած շաբաթ ենթարկվեց տեխնոլոգիական հարձակման․ 2 օրվա ընթացքում պայթեցին խմբավորման անդամների կողմից օգտագործվող հազարավոր փեյջերներ և walkie-talkies, ինչի հետևանքով զոհվեցին նաև երեխաներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլա»-ի դիրքերին