Իսրայելի զինվորականներն այսօր նոր հարվածներ են հասցնել Լիբանանում «Հեզբոլա»-ի դիրքերին, հայտարարել է Իսրայելի բանակի խոսնակը՝ հավելելով, որ այս գործողությունը նախաձեռնվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ Իրանի կողմից աջակցվող խմբավորումը պատրաստվում է հարձակվել Իսրայելի վրա։
Հաղորդվում է 182 զոհի մասին։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ վիրավորների թիվն անցնում է 300-ը։
«Հեզբոլա» ահաբեկչական կազմակերպությունը շարունակաբար հարձակումներ է գործում իսրայելցի խաղաղ բնակիչների վրա, և դրա վերջը տալու այլ ծրագիր չկար», - ասել է Դանիել Հագարին՝ հարավային Լիբանանի բնակիչներին կոչ անելով հեռու մնալ «Հեզբոլա»-ի դիրքերից:
Տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են Իսրայելի և Լիբանանի սահմանի երկու կողմերում գտնվող տներից, երբ «Հեզբոլա»-ն հոկտեմբերին սկսեց հրթիռներ արձակել Իսրայելի վրա՝ ի աջակցություն պաղեստինցիների։