Հարավային Կորեայի նախագահը չեղարկել է ռազմական դրությունը

Հարավային Կորեայի հեռուստատեսությամբ հեռարձակվում է նախագահ Յուն Սոկ Յելի հայտարարությունը ռազմական դրություն մտցնելու մասին, Սեուլ, 3-ը դեկտեմբերի, 2024թ.

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յելը չեղարկել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին հրամանագիրը՝ պատգամավորների քվեարկությունից հետո։

Yonhap-ը հայտնում է, որ որոշումը հաստատվել է կառավարության նիստում։

Հարավային Կորեայում ռազմական դրություն էր հայտարարվել դեկտեմբերի 3-ին։

«Այս քայլի նպատակը Հյուսիսային Կորեային աջակցող ուժերին արմատախիլ անելն է ու սահմանադրական կարգի պաշտպանությունը», - նշված էր երկրի նախագահի հայտարարությունում։

Հարավային Կորեայի նախագահն այս քայլին էր դիմել ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության՝ խորհրդարանում գլխավոր դատախազի պաշտոնանկության գործընթաց նախաձեռնելուց հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարավային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել