Հարավային Կորեայի խորհրդարանը նախագահի իմփիչմենթի հարցն է քննարկում

Հարավային Կորեայի խորհրդարանում, Սեուլ, 7-ը դեկտեմբերի, 2024թ.

Հարավային Կորեայի նախագահի՝ ռազմական դրություն հայտարարելուց, ապա ժամեր անց այն չեղարկելուց հետո երկրի խորհրդարանն այսօր նախագահ Յուն Սոկ Յոլին անվստահություն հայտնելու հարցն էր քննարկում։

Նախագահին հեռացնելու համար 200 ձայն է պետք, սակայն իշխող «Ժողովրդի ուժը» խմբակցության պատգամավորները բոյկոտում են քվեարկությունը։

Յուն Սոկ Յոլին հեռացնելու պահանջով խորհրդարանի առջև տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել։ BBC-ն հաղորդում է՝ քաղաքացիները կանգնած են ելքերի մոտ, որպեսզի թույլ չտան պատգամավորներին լքել շենքը։

Ընդդիմությանը նախագահի կուսակցության պատգամավորներից 8-ի ձայնն է պետք իմփիչմենթի համար։ Այդուհանդերձ, բավարար թվով ձայներ նախաձեռնությունը չստացավ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հարավային Կորեայում հետաքննություն է սկսվել նախագահի դեմ՝ դավաճանության մեղադրանքովՀարավային Կորեայի նախագահին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսվելՀարավային Կորեայի նախագահը չեղարկել է ռազմական դրությունըՀարավային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել