Հարավային Կորեայում հետաքննություն է սկսել նախագահ Յուն Սեոկ Յոլի դեմ՝ պետական դավաճանության մեղադրանքով երկրում ռազմական դրություն հայտարարելու համար, հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը։
Նախագահի դեմ գործ է հարուցվել երկու բողոքի հիման վրա։ Մեկը ներկայացրել է ընդդիմադիր «Կորեայի վերակառուցում» կուսակցությունը, մյուսը՝ 59 ակտիվիստներից բաղկացած խումբը։ Նախագահի դեմ բողոքներ են ստացել նաև դատախազությունը և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կոռուպցիայի հետաքննության գրասենյակը։
Բողոքները ուղղված են նաև երկրի պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոն Հյունի, բանակի շտաբի պետ գեներալ Պարկ Ան Սունի և ներքին գործերի նախարար Լի Սանգ-մինինի դեմ: Նրանք ևս, մասնավորապես, մեղադրվում են պետական դավաճանության մեջ, որն առնչվում է երկրում ռազմական դրություն մտցնելու և ժամեր անց այն չեղարկելու գործին։
Հարավային Կորեայում ռազմական դրություն էր հայտարարվել դեկտեմբերի 3-ին։
«Այս քայլի նպատակը Հյուսիսային Կորեային աջակցող ուժերին արմատախիլ անելն է ու սահմանադրական կարգի պաշտպանությունը», - նշված էր երկրի նախագահի հայտարարությունում։ Սակայն պատգամավորները դեմ քվեարկեցին նախագահի այս հրամանագրրն, Յուն Սեոկ Յոլին էլ չեղարկեց այն։ Ապա երկրում նախագահին անվստահություն հայտնելու գործընթաց սկսվեց։