ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանը որպես իրավահավասար գործընկեր դիտարկել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ մեկնաբանելով վերջերս այս կառույցի հովանու ներքո անցկացված զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու թեման։
«Չնայած Հայաստանն այդ միջոցառումներին չէր մասնակցում, մենք պատրաստ ենք Երևանի մեր գործընկերների հետ շարունակել երկխոսությունը հրատապ բոլոր թեմաների շուրջ», - նշել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն առաջիկա մեկ ամսում բաց կթողնի ՀԱՊԿ-ի միանգամից երկու զորավարժությունՀայաստանը ավելի վաղ հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, վերջերս հրաժարվեց իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։
Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։
2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։
Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար։
Գործադիրի ղեկավարը հավելեց՝ նաև դրա համար է Երևանը սառեցրել իր անդամակցությունն այդ կառույցում։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն էլ արձագանքել է Փաշինյանին՝ շեշտելով՝ ՀԱՊԿ-ն իր անդամներից որևէ մեկի ինքնիշխանությանը չի սպառնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար․ Փաշինյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պեսկով․ «ՀԱՊԿ-ը Հայաստանի ինքնիշխանությանը չի սպառնում»