Հանթեր Բայդենն ընդունել է մեղքը հարկերի գործով

Հանթեր Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, ընդունել է իր մեղքը դաշնային հարկերի գործով։

Բայդենը պետք է կանգներ Լոս Անջելեսի դաշնային դատարանի առաջ՝ 1,4 միլիոն դոլար հարկերից խուսափելու մեղադրանքով։

Դատավորը Բայդենին ասել է, որ նրան սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում և մինչև 450 հազար դոլար տուգանք։ Նա դատավճիռը նշանակել է դեկտեմբերի 16-ին:

Դատավարությունից հետո հրապարակած հայտարարության մեջ Հանթեր Բայդենը բացատրել է, որ իրեն մեղավոր է ճանաչել՝ խնայելու իր ընտանիքին դատարան գնալուց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը ներում չի շնորհի որդուն, եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դելավերի նահանգում սկսվել է նախագահ Բայդենի որդու դատավարությունը