Մատչելիության հղումներ

Բայդենը ներում չի շնորհի որդուն, եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի


ԱՄՆ - Հանթեր Բայդենը ժամանում է Դելավերի դատարան, 4-ը հունիսի, 2024թ.
ԱՄՆ - Հանթեր Բայդենը ժամանում է Դելավերի դատարան, 4-ը հունիսի, 2024թ.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր չէ ներում շնորհել իր որդուն՝ Հանթեր Բայդենին, եթե Դելավերի նահանգի դատարանը նրան մեղավոր ճանաչի ապօրինաբար զենք պահելու համար:

ԱՄՆ-ում թմրադեղ օգտագործողների ցանկում երբևէ գրանցված անձն օրենքի ուժով զրկվում է զենք կրելու իրավունքից:

ABC News-ին տված հարցազրույցում նախագահ Բայդենը նշել է, որ կընդունի դատարանի կայացնելիք վճիռը: Դատավարությունն այս շաբաթ է սկսվել:

Տեսականորեն Հանթեր Բայդենը կարող է դատապարտվել ընդհուպ 25 տարվա ազատազրկման, թեպետ այդ հոդվածներով մեղադրյալների նկատմամբ, որպես կանոն, շատ ավելի մեղմ պատիժ է սահմանվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG