Համոզված եմ՝ պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությունը կշարունակվի. Պապիկյանը՝ Լըկորնյուին

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին՝ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

«Համոզված եմ, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա սերտ համագործակցությունը կշարունակվի և էլ ավելի կընդլայնվի ու կզարգանա՝ ի շահ մեր երկրների», - նշել է Պապիկյանը:

Ֆրանսիայի կառավարության նոր կազմը երեկ է հրապարակվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ֆրանսիան շարունակելու է իր աջակցությունը հայ ժողովրդին»․ Սեժուրնեն հանդիպել է Փաշինյանի հետ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի պատասխանատվությունն է՝ ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում է հասնել խաղաղության նախքան COP 29-ը․ Ստեֆան Սեժուրնե