«Համաս»-ը գնդակոծել է Իսրայելի տարածքը

Իսրայելի հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգի աշխատանքը, արխիվ

Իսրայելի հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգի աշխատանքը, արխիվ

Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս» շարժումը ստանձնել է Իսրայելի կենտրոնական շրջանների գնդակոծության պատասխանատվությունը։ Այս մասին հայտարարել է շարժման զինված թևը՝ «Իզեդին Ալ-Քասամի բրիգադներ» կազմակերպությունը։

«Քաղաքացիական անձանց դեմ Իսրայելի կողմից կատարված հանցագործություններին ի պատասխան մենք հրթիռակոծել ենք Թել-Ավիվը», - նշված է կազմակերպության հայտարարության մեջ։

Իսրայելի Պաշտպանության բանակը հաստատել է հրթիռակոծության փաստը՝ նշելով, որ «Համաս»-ի կողմից արձակված երեք հրթիռներից մեկը ոչնչացվել է հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից, ևս երկուսը պայթել են չբնակեցված տարածքներում։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելը վերսկսել է ցամաքային գործողությունները Գազայում«Չենք գթա մեր թշնամիներին»․ Իսրայելը վերսկսել է ավիահարվածները Գազայի հատվածում«Համաս»-ը հերքում է պնդումները, թե հարձակումներ էր ծրագրել իսրայելական զինվորների դեմԻսրայելը վերսկսել է ավիահարվածները Գազայի թիրախներինԸստ Պաղեստինի առողջապահության նախարարության՝ Գազայում Իսրայելի հարվածներից առնվազն 200 մարդ է զոհվել